Պարուհի Մարիա Չանդիրյանը, ով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ,նախորդ ամռանն ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։
Երեկ ծնվել է զույգի առաջնեկը, ում անվանակոչել են Բիայնա:
«Բարի գալուստ, իմ թագուհի,շնորհակալ եմ Աստծուն`քեզ համաու»,- գրել է պարուհու ամուսինը:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն: