Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ Ճանապարհւ երկկողմանի փակ է․ Լուսակարներ դեպքից

Ծեծկռտուք Արմավիրի մարզում․ Ճանապարհւ երկկողմանի փակ է․ Լուսակարներ դեպքից

Իրադարձային Ipress 2022-07-22 12:41:00 1119
ceckrtuk-armaviri-marz_zBFb5.jpg

Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեր համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չկա։ Ուր ասես, ում ասես՝ դիմել ենք, բայց ոչ մի օգուտ։ Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է  ճռռում։ Ո՛չ էլեկտրացանցից, ո՛չ ջրմուղից մեզ չեն պատասխանում, ամիսներով մեզ խաբում են։ Դրա համար էլ դիմել ենք այս քայլին։ Թե չէ՝ մեզ հաճելի չի այս շոգին գանք, ճանապարհ փակենք։ Մեր հարցերը եթե չլուծվեց՝ մնալու ենք այստեղ ու դուրս չենք գալու։ Բավական է՝ արդեն մատների վրա մեզ պարացնում են։

1 ամիս է դիմել ենք մարզպետին՝ ոչ մի պատասխան։ Պատճառաբանում են՝ երբ քամի է լինում՝ հոսանքն անջատվում է։ Ի՞նչ քամու մասին է  խոսքը, երբ 2-3 օր է՝ քամի չկա։

Բավական է, պահանջում ենք՝ մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը թող գան ու սպառիչ պատասխանեն մեր հարցերին»։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Մեծամորի ոստիկանապետ Սամվել Խմելյանը, Ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը, ովքեր փորձում են գյուղացիներին համոզել, որ ճամնապարհը բացեն։ Գյուղացիները հրաժարվեցին, և տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների և նրանց միջև։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը