Ծառայակիցը կրակել է գլխին․ Նոր մանրամասներ զոհված զինծառայողի դեպքից

Ծառայակիցը կրակել է գլխին․ Նոր մանրամասներ զոհված զինծառայողի դեպքից

Բանակ Ipress 2022-10-30 13:12:00 1242
Հետևեք մեզ՝ Telegram-ում
marter_NRPFl.jpg

Ըստ նախնական տվյալների ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ։

Վեճի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին պատճառելով հրազենային վիրավորում:


Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը) 1-ին մասով։

[ՔԿ]

Поделиться
Класс
Send