Խոշոր հրդեհ Երևանում․ Կրակն ու ծուխ տեսանելի են մի քանի կմ-ից

Խոշոր հրդեհ Երևանում․ Կրակն ու ծուխ տեսանելի են մի քանի կմ-ից․ Տեսանյութ

Իրադարձային Ipress 2024-02-10 11:51:00 702
hrdeh-1_1nJMJ.jpg

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Թբիլիսյան խճուղու թիվ 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 5, թիվ 8, թիվ 11 և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1  ԲԻՍ կանչ»։

Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի  հերթապահ խումբը և թիվ 5 հրշեջ ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար)։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2 կանչ»։ Դեպքի վայր են մեկնել թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարար ծառայության օրվա պատասխանատուն։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը։

Ըստ նախնական տվյալներով պահեստային տարածքում այրվում է 6000 քմ հատված։ Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 3»  կանչ, դեպքի վայր են մեկնել թիվ 2, թիվ 3, թիվ 7  և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Այս պահին մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ, քաղաքացիներ պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը