Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Իրադարձային Ipress 2025-01-09 10:48:00 2022
xoshor-hrdeh-erevanum_HO4Km.jpg

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-ին, 2-րդ, 7-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել: 

Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Վատ բան եղավ, տունը, որտեղից կրակը կպել է, գազ չունի, հետևաբար բացառվում է, որ գազից հրդեհ բռնկվեր, հավանական ա՝ հոսանքի լարերից լինի կամ անզգուշությունից, բայց հալալ էր հարևաններին, ովքեր փորձում էին կանխել կրակի տարածումը, բայց նաև հալալ ա հրշեջներին, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը մյուս տներ, ապա մարեցինն այն, էդ հրշեջներն իսկական հերոսներ են, եթե մի քիչ ուշանային ու օպերատիվ չգործեին, մի քանի տներ կպնելու էր, դե գիտեք, սեփական սեկտոր, քամին էլ իր գործն էր  անում, մի փորք կրակի կտոր քամին կարող ա տաներ ու կողքի տներն էլ կրակի բաժին դառնային: Հալալ  ա հրշեջներին, պարեկներին, էլ ովքեր ճիշտ սահմանազատեցին տարածքը:  
Երջանիկ պատահականություն է, որ տուժածներ չկան»: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը