Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Շահբազյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վարդանյանն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Համբարձումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: