Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

Իրադարձային Ipress 2022-06-26 20:56:00 942
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar_eXOVD.jpg

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:  

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  

Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Поделиться
Класс
Send