Խոշոր ավտովթար Սյունիքում. Վիրավորները երեխաներ են

Խոշոր ավտովթար Սյունիքում. Վիրավորները երեխաներ են

Իրադարձային Ipress 2023-09-30 02:02:00 474
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img8093fpvig_RkwYI.jpeg

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը՝ 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 50-ամյա Ա. Ոսկանյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Տեղ գյուղից դեպի Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոբուսին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Nissan-ի ուղևորներ 13-ամյա Վալերի Ն.-ն և 10-ամյա Ասյա Ո.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ:

Поделиться
Класс
Send