Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ՖՈՏՈ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-06-07 00:45:00 19725
xosor-avtovtar_JtPe6.jpg

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների  1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած  ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆայել Ա.-ն և ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մոտ 7 մ գլորված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի  պարեկային ծառայության  գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներ Տիգրան Հաջատյանը և Գրիգոր Կարապետյանը:

Տեդում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը