Խոշոր ավտովթար. Մեքենան կողաշրջվել է

Խոշոր ավտովթար. Մեքենան կողաշրջվել է

Իրադարձային Ipress 2022-07-19 11:04:00 762
xosor-vtar_Y934q.jpg

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Գասպարյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում, «Շողակն» գործարանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, այնհուետև «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ամառանոցի մոտ լցված ավազե կույտին և կողաշրջված վիճակում հայտնվել «Ֆլեշի Բարսեղի» ամառանոցի գլխավոր մուտքի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Գասպարյանն ու ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Թ․ Սահակյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանն ու բաժանմունքի պետի տեղակալ Հրաչյա Աթաբեկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը