Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G (Յաշիկ) և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Պարեկային ծառայության Գյումրիի գումարտակի պարեկները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Բախման հետևանքով Opel-ն էլդուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։