Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Իրադարձային Ipress 2022-05-06 00:07:00 1215
vtar_pCzbL.jpg

Երեկ՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 33/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Սաղաթելյանի վարած Honda մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Խաչատուրյանի վարած Nissan մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա  Արթուր Հակոբյանի վարած Land Rover մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Պողոսյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Անաստասիա Մաքսիմենկոն, Honda-ի վարորդ Վ. Սաղաթելյանը, նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 19-ամյա Ն. Մանուկյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, իսկ Land Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1 վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի,  վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին պարեկայի ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը