Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Իրադարձային Ipress 2023-04-11 21:54:00 321
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar_YKzLi.jpg

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Բարիս Ա.-ն իր վարած ռուսական համարանիշներով ВАЗ 21-14 ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Գուրգեն Գ.-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն դասակի ավագ պարեկ Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գնել Պողոսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու-հերթապահի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քաղաքի քննչական վարչության Գավառի քննչական բաժնի խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Поделиться
Класс
Send