Խոշոր ավտովթարի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է և երթևեկությունը դեպի Երևան դադարեցվել է

Խոշոր ավտովթարի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է և երթևեկությունը դեպի Երևան դադարեցվել է

Իրադարձային Ipress 2024-02-28 10:47:00 5112
avtovtar-e-texi-unecel_Ocsba.jpg

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Մակեդոն Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով, որը բարձված է եղել 22 տոննա մայոնեզով, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի՝ Ծաղկաձորի կամրջի տակ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանը, Խաչիկ Շահբազյանն ու կրտսեր պարեկ Վահան Զադայանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է և երթևեկությունը դեպի Երևան դադարեցվել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:  

Ողջ գիշեր՝ մինչև այժմ, փրկարարներն ու պարեկները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում, քանի որ պետք է ժամանեն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության ներկայացուցիչները:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը