Խոհանոցային դանակով 17 հարված է հասցրել, այնուհետև՝ հրկիզել

Խոհանոցային դանակով 17 հարված է հասցրել, այնուհետև՝ հրկիզել

Իրավունք Ipress 2020-07-31 19:32:00 633
nt_X0gIE.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը:

Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:

2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:

Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը