Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Հայաստան ժամանածներն ահազանգում են

Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Հայաստան ժամանածներն ահազանգում են

Իրադարձային Ipress 2022-07-05 16:37:00 17907
zvartnoc_GKvaD.jpg

Քիչ առաջ ArmLur.am-ին դիմեցին մի խումբ օտարերկրացիներ և հայտնեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել: Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները գան և ստուգեն:

Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով կմոտենան:

Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ պարզելու համար, թե ինչու են անհարմարություներ առաջացել:

Մեր հարցին ի պատասխան օդանավակայանից արձագանքեցին. ««Զվարթնոց» օդանավակայանը մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հետ առնչություն չունի, տեղի ունեցած դեպքի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ ԱԳՆ վիզաների բաժին»: Իսկ ԱԳՆ-ի հետ չի հաջողվում կապ հաստատել, որովհետև այսօր ոչ աշխատանքային օր է:

Մյուս կողմից իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ խնդիրն առաջացել է Հայաստան ժամանած 5-6 անձի հետ, որոնք մուտքի վիզա չեն ունեցել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը