Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես մեղավոր եմ․ Նաիրա Մովսիսյան

Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես մեղավոր եմ․ Նաիրա Մովսիսյան

Life Ipress 2024-02-03 20:46:00 531
naira-movsisyan_s49W-.jpg

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Նա իր բուն մասնագիտությամբ չէր զբաղվում այնքան ժամանակ, մինչև որ առաջարկ ստացավ ռեժիսոր Հարություն Խալաֆյանից նկարահանվելու սիթքոմում:

«Այդ ձեւաչափում առաջին անգամ եմ հանդես գալու: Սիրով ընդունեցի հրավերն այն ռեժիսորից, որի հետ աշխատել եմ դեռեւս տասը տարի առաջ: Նկարահանումները դեռ մի քանի ամիս կտևեն, մանրամասներ հայտնել չեմ կարող:

Միայն մի հետաքրքիր բան փաստեմ. երբ Հարությունն ինձ առաջարկ արեց, ասաց. «Եթե գլխավոր դեր չլինի, կհամաձայնե՞ս խաղալ»: Արի ու տես, որ ես ոչ մի նախագծում գլխավոր դեր չեմ խաղացել, բայց հենց ես եմ հիշվել, երբեմն էլ ինձնով է հիշվել անգամ նախագիծը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով, որ շատ էր կարոտել իր մասնագիտությունը:

Հարցին, թե ինչու էր այս ընթացքում պասիվացրել իր գործունեությունը, Նաիրան պատասխանեց. «Որովհետեւ պրոդյուսերները թայֆայական մտածողություն ունեն, իսկ ռեժիսորի խոսքն էլ մեր երկրում որոշիչ չէ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Նաիրան շարունակում է արդյոք զբաղվել իր երկրորդ մասնագիտությամբ՝ դիմահարդարմամբ: «Այո, իհարկե, տանն ընդունում եմ այցելուներ, սրահ չունեմ: Տարիներ առաջ ունեցել եմ, բայց հիմա նպատակահարմար չէ սրահ բացելը»,-մեկնաբանեց դերասանուհին:

Երկրպագուները կհիշեն, որ Նաիրան մեկ տարի էր՝ առողջ ապրելակերպի քարոզչության հետ կապված գործունեություն էր ծավալում, ուղիղ միացումներ էր ունենում «Ֆեյսբուքում», խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների: Հիմա, սակայն, նա դադար է վերցրել: «Նայում ես շուրջդ ու տեսնում ես, որ ուրիշներն անում են այն, ինչ դու, բայց փող են աշխատում, իսկ ես միայն հաճույքիս համար էի զբաղվում դրանով»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ հարցին, թե արդյոք թատրոններից հրավերներ ստանում է, դերասանուհին պատասխանեց. «Ոչ, առաջարկներ չունեմ, քանի որ խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին: Ինձ բոլորը խանդում են, ես մեղավո՞ր եմ: Միայն ինձ չէ, այլև, առհասարակ, իմ տիպի կանանց»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը