Լուսանկարներ՝ Կիևյան կամրջից ընկած 17-ամյա տղայի դեպքից

Լուսանկարներ՝ Կիևյան կամրջից ընկած 17-ամյա տղայի դեպքից

Իրադարձային Ipress 2022-06-08 12:45:00 9474
kievyan-kamurj_dkF5Z.jpg

Այսօր՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում շտապօգնության հերթապահ  բրիգադի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրել է, որ  ինքը Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները, բժիշկներն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, ծառերի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի՝ մարմնական վնասվածքներով: Բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորին, պարանոցին տեղադրելով ֆիքսատոր և փրկարարները, պարեկներն ու բժիշկները պատգարակով այդ երիտասարդին մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց  տեղափոխվածը  17-ամյա Տարոն Հ.-ն է: Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է:  Հավանականությունը՝ անզգուշությունն է, երբ  տղան պատահմամբ ընկել է կամրջից: Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը