Լուսանկարներ՝ այսօրվա դաժան ու ողբերգական ավտովթարից․ Կա 1 զոհ 5 վիրավոր

Լուսանկարներ՝ այսօրվա դաժան ու ողբերգական ավտովթարից․ Կա 1 զոհ 5 վիրավոր

Իրադարձային Ipress 2022-07-26 15:49:00 2178
vtar-zoh_ADF1r.jpg

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։

Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 Վթարի փաստով Ն․ Պետրոսյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը