Լարված իրավիճակ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին․ Ինչ է կատարվում

Լարված իրավիճակ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին․ Ինչ է կատարվում

Իրադարձային Ipress 2024-12-10 10:28:00 987
larvac-iravichhak-loru-marzum_Sj7PU.jpg

SHAMSHYAN.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացան համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ կատարեցին։

Նրանց պահանջով ժամանեցին մի շարք պաշտոնյաներ և խնդրեցին ճանապարհը բացել, խոստանալով որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի իրենց հետ։ Երեկոյան մարզպետը եկավ  և խոստացավ, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։

Բնակիչներն էլ ասացին, որ եթե այդպես չլինի, նման քայլերի էլի են գնալու, միչև հասնեն իրենց ուզածին։

Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը