Լարված իրավիճակ Երևանում. Լուսանկարներ

Լարված իրավիճակ Երևանում. Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-07-12 20:45:00 16281
larvac-iravijak_Yn8ix.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն կես ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը մենք ողջունում ենք, սակայն բնակիչներիս առողջության հաշվին: Ուզում ենք այդ հարցն ուղղել Երևանի քաղաքապետին, ում անունից օրեր առաջ խոստացան, որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվեց, որ քաղաքապետի անունից տված խոստումը օդ է»:

Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետևանքով փոշին  իր սև գործն է անում:

Քիչ առաջ դեպքի վայր  ժամանեց ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը բացեն:

Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ ոստիկանության պերկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:

Այս պահին էլ փոշին իր սև գործն է անում ու անգամ այդ փոշու պայմաններում, որը քամին բերում լցնում է մարդկանց բերաններն ու աչքերը, մարդիկ հաստատակամ են, ասելով՝ մենք ողջունում ենք, որ շինարարություն եք կատարում, բայց պահպանեք տարրական կանոնները, բավական է արդեն, ինչքան փոշի ենք կուլ տալիս:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը