Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում

Իրադարձային Ipress 2022-08-05 19:48:00 4812
aragacotn_KTP00.jpg

Արդեն 3-րդ օրն է, ինչ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, Արգինա, ինչպես նաև Թուրքիայի հետ պետական սահմանի մի քանի ուղեկալներ հոսանքազրկված են, գրում է shamshyan.com-ը։ Արտենի գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղացիները և ուզում են հասկանալ, թե ինչ են անելու ՀՀ կառավարությունն ու Արագածոտնի մարզպետարանը, որ պարտավորեցնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ կարճ ժամանակում խնդիրը լուծել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «3 օր է, որ հոսանք չունենք։

Մարդիկ խանութներ են աշխատացնում, ու էս պահին խանութների բոլոր փչացող ապրանքներն այլևս պիտանի չեն։ Որոշ խանութների տերեր գեներատոր են միացրել, բայց դա էլ այնքան հզորություն չունի, որ սառեցնի սնունդը։ 5 տարի է՝ պայքարում ենք, որ պայմանագրով նախատեսված 220 վոլտ հոսանքը մատակարարեն, բայց դրա փոխարեն 80 վոլտ հոսանք ենք ստանում։

Գյուղում ոչ մի նորմալ հենասյուն չկա, հոսանքի լարերը թույլ կախված են, ու եթե էս փտած հենասյուների տակով ինչ-որ մեկն անցնի, ու հենասյունը ընկնի այդ մարդու վրա, արդեն չենք զարմանա»։ Գյուղացիները նշել են նաև, որ 15 հազար բնակչություն հայտնվել է 90-ական թվականների գրկում. «Եթե այն ժամանակ գոնե օրը մի քանի ժամ հոսանք էինք ունենում, ապա 3-րդ օրն է՝ անլույս, կարելի է ասել նաև՝ անհույս նստած ենք։

Էլեկտրականության բացակայության պատճառով անգամ չենք կարողանում հոգալ սանիտարահիգիենիկ պայմանները, քանի որ պետք է հոսանք լինի, որ ջուր լինի, իսկ եթե հոսանք չկա, էլ ի՞նչ ջուր ունենալու մասին է խոսքը։ 3-րդ օրն է՝ էլետրոցանցից հստակ պատասխան չենք ստանում. ոչ գվվում են, ոչ բվվում են։

Հետաքրքիր է՝ կառավարությունում նստած այդ պաշտոնյաները, եթե մի ժամ անլույս մնային, պատկերացնում ենք՝ ինչ կանեին։ Կառավարությունում արտահերթ նիստ կգումարեին ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը անարգանքի սյունին կգամեին»։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը