Սահմանին թեժ մարտեր են ընթանում․ ԱԹՍ-ներ է կիրառում թշնամին․ Կա 7 վիրավոր

Սահմանին թեժ մարտեր են ընթանում․ ԱԹՍ-ներ է կիրառում թշնամին․ Կա 7 վիրավոր

Բանակ Ipress 2022-08-03 16:14:00 14628
Հետևեք մեզ՝ Telegram-ում
marter_yLdzN.jpg

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքի տարածքում թեժ մարտեր են ընթանում։

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send