Ինքնաթիռ է անհետացել

Ինքնաթիռ է անհետացել

Իրադարձային Ipress 2022-06-21 16:29:00 564
Հետևեք մեզ՝ Telegram-ում
inknatir-1_V8F2X.jpg

«Ան-2» ինքնաթիռն անհետացել է ռադարից Յակուտիա տանող ճանապարհին: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ ինքնաթիռը նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նախօրեին Ռուսաստանի ժամանակով ժամը 6.30-ին Ուս-Խատինգ (Յակուտսկ) – Կոբայսկի շրջան – Ուս-Խատինգ երթուղով։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ:

Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին ներգրավվել է ավիացիան: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխամասային գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Քսենիա Ռախմատուլինան հայտնել է, որ առաջին փրկարարական ջոկատը թռել է Կոբյայսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Поделиться
Класс
Send