Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ, եւ որքան է վճարելու քաղաքացին. ներկայացնում է ոստիկանությունը

Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ, եւ որքան է վճարելու քաղաքացին. ներկայացնում է ոստիկանությունը

Իրավունք Ipress 2020-09-14 19:53:00 1425
bs_PO21d.jpg

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար:

Ոստիկանության կողմից արձանագրվելու և քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Մասնավորապես՝

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 70.000 դրամի չափով:

Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

Ծանոթություն
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 200.000 դրամի չափով:

Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։

Ծանոթություն
Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 – 100.000 դրամի չափով։

Ծանոթություն
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:

Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 – 100.000 դրամի չափով:

Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 – 200.000 դրամի չափով:

Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։

Ծանոթություն

Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով:

Բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսային հիվանդության բացասական հետևանքները նվազեցնելու նկատառումներով ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես և անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգը:

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել