«Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք, հասնենք»․ Ինչ է պատմում Հելեն Դադայանի մայրը դեպքից 1 տարի անց

«Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք, հասնենք»․ Ինչ է պատմում Հելեն Դադայանի մայրը դեպքից 1 տարի անց

Իրադարձային Ipress 2024-08-14 12:15:00 2133
helen-dadayan_jb_lK.jpg

«Դա ամենամեծ ողբերգությունն էր մեր կյանքի, բառերով ո՞նց նկարագրեմ ապրումներս։ Սև օր էր»,- «Մեդիահաբ»-ին ասել է Արցախի Ճարտարից տեղահանված Ալվարդ Դադայանը։

Նրա դուստրը՝ 21-ամյա Հելենը, մեկ տարի առաջ Արևմտյան Հայաստան ուղևորությունից վերադառնալիս Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում վթարի զոհերից մեկն էր։ Ողբերգական վթարը խլել էր 12 մարդու կյանք։

Հելենը սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ամիսներ շարունակ կտրված էր ընտանիքից։

«Պարբերաբար զանգում էր, շատ էր անհանգստանում մեր մասին։ Շատ էր ուզում գնալ Արևմտյան Հայաստան, ճիշտը որ ասեմ՝ այդքան կողմ չէի, ասում էի՝ կորսված հայրենիք է, գնալու ես տրամադրությունդ փչացնես։ Ասում էր՝ «մամա, պերեժըվատ չի անիս, ամեն ինչ լավ կլինի»։ Բայց քանի որ գնալով իրավիճակն Արցախում ավելի էր սրվում, Հելենն ասում էր՝ «արդեն չեմ հավատում, որ ճանապարհը կբացվի, որ նորից իրար կհանդիպենք»»,- հիշում է մայրը։

Շրջափակման հետևանքով աղջկա դին Արցախ տեղափոխել չհաջողվեց։ Մեկ ամիս շարունակ Հելենի ծնողները ծեծել են Արցախի կառավարության, Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների դռները։

«Էնքան են ասել էսօր, վաղը, մյուս օրը՝ մեկ ամիս անցել է։ Այդ ընթացքում եղբայրս Հելենի մարմինը տեղափոխել էր Գորիսի «մորգ», որ հենց թույլ տան՝ մոտ լինի տնից, արագ կազմակերպենք։ Սեպտեմբերի 3-ին Հելենս դարձավ 21 տարեկան։ Եղբայրս ծաղիկներ էր տարել նրան, մենք շրջափակման մեջ լուսանկարներով տեսնում էինք այդ ամենն ու ցավից, անզորությունից, անկարողությունից չգիտեինք ինչ անել»,- ասում է նա, պատմում Հելենի մարմինն Արցախ տեղափոխելու մեծ ցանկության ու դժվար ճանապարհի մասին, որն այդպես էլ չի հաջողել...

Շրջափակման 9-րդ ամսում Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Մարտունու ամբողջ շրջանը Ստեփանակերտից կղզիացած մնաց մեկ շաբաթ։ Գաղթի համար ճանապարհը դեպի Հայաստան բացվելուց հետո՝ ի վերջո Դադայանների ընտանիքը ևս տեղափոխվեց։ «Մեքենան թողեցինք Արարատում, մեր ծանոթներից մեկի մեքենայով հասանք Երևան, որ մասնակցենք մեր աղջկա հոգեհանգստին։ Հելենի մարմինն արդեն տեղափոխել էին Երևան։ Մեկ ամիս երեխաս պահվել է «մորգ»-ում, որ գանք, հասնենք։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին նրան հուղարկավորեցինք Դավթաշենի գերեզմանատանը։ Լացելու տեղ ունեմ, բայց առանց Հելենի կիսատ ենք, այնքան դժվար է, ոչ ոք չի հասկանա մեզ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը