Արդեն 3 oր է ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. Ինչ է կատարվում ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՀԱԶԱՆԳ

Արդեն 3 oր է ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. Ինչ է կատարվում ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՀԱԶԱՆԳ

Իրադարձային Ipress 2024-06-05 23:01:00 1995
hivandanoc-2_gvNkO.jpg

Արդեն 3 oր է, ինչ գտնվում ենք ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց մեր հարկում ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ահազանգեց Զարուհի Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ իր պահանջով թեև երեխան դեռ վատառողջ է, սակայն դուրս են գրվել՝ պայմանով, որ տեղափոխվելու են մեկ այլ հիվանդանոց։

«Այս իրավիճակն այս հիվանդանոցի համար նոր չէ, անցած տարի էլ ստիպված էինք դիմել ու նույն խայտառակ իրավիճակն էր։ Նախ՝ միայն բոքսում տեղ ունեին ու երեխայի հետ պառկել ենք բոքսում, իսկ բոքսում պայմանները կատաստրոֆիկ էին, պատուհանները չեն բացվում և օդափոխության տարբերակ չկա, զուգարանը ընդհանուր մեկն է ու, ես օրինակ, մի քանի ժամ վախից ուղղակի չեմ մտել զուգարան»։

Սարիբեկյանը պատմեց, որ իրավիճակն ամենևին էլ չի բարելավվել, երբ տեղափոխվել են մանկական բաժին։ «2 օր այնտեղ ստացել ենք սիստեմաներ ու հակաալերգիկ դեղ, այսօր ոչինչ չեն արել, թեև երեխան վատ էր զգում։ Ամենավատն այն է, որ հարկում չկա բժիշկ, չկա բուժքույր, չկա սանիտարկա։ Պարզվում է՝ 2 հարկի վրա մեկ բժիշկ է, մեկ բուժքույր ու մեկ սանիտարկա, մինչդեռ վերևի հարկում կարմրուկով երեխաներ են պառկած։ Հիմա պատկերացրեք, ու նույն անձնակազմը իջնում է մեր հարկ, որտեղ կարմրուկով երեխաներ չեն»,- անհանգստացած ասաց ծնողը։

Մեր զրուցակիցը բողոքեց նաեւ բուժանձնակազմի վերաբերմունքից՝ նշելով, որ, երբ երեխայի ինքնազգացողությունը վատացել է՝ բժշկի միակ հորդորը թեյ խմելն է եղել։ «Խմելուց հետո երեխան փսխել էր, 30 րոպո մարդ չկար որ մաքրեր, ես մի փոքր խելքի գալուց հետո ինքս եմ մաքրել ամբողջը։

Բայց սա դեռ ամբողջը չէ, ինֆոկցիոն հիվանդանոցը կեղտի ու փոշու մեջ կորած էր, զուգարանում, ոչ մի պարագա չկա, ոչ օճառ, ոչ թուղթ։ Չկա նաեւ խոհանոց։ Իրենք այս իրավիճակը պատճառաբանում են անձնակազմի բացակայությամբ; Եթե այդ հակահիգիենիկ վիճակը լիներ այլ հիվանդանոցում գուցե իրավիճակն այդքան ողբալի չլիներ, բայց խոսքը ինֆեկցիոնի մասին է, որտեղ 2 հարկը մեկ բժիշկ է սպասարկում ու ոչ մեկին չի հասցնում։ Առավոտյան մի աղջիկ կար, ամբողջ հարկում ընկած բժիշկ էր փնտրում, ասում էր երեխաս վատ է՝ բժիշկ կա՞»։

Նա նշեց, որ ահազանգել է նախարարություն, որից հետո միայն տնօրինության կողմից պարզաբանել են, որ անձնակազմի սակավության խնդիր ունեն։

«Սա այն դեպքն է, որ եթե հայտնվես այդ հիվանանոցում մի ախտորոշմամբ, մի քանի հիվանդություն վերցրած կարող ես այնտեղից դուրս գալ»,-ասաց կինը։

Տեսանյութում՝ բուժհաստատության հակահիգիենիկ վիճակն է։

Поделиться
Класс
Send
img2382_kHG8v.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

img3318_9HR6N.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img2378_pKK2U.jpeg

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար