«Վախից փախանք բուդկեքի հետևը»․ Ինչ են պատմում քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության ականատեսները

«Վախից փախանք բուդկեքի հետևը»․ Ինչ են պատմում քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության ականատեսները

Իրադարձային Ipress 2024-06-17 20:10:00 1437
fazi-spanutyuny_WhNvC.jpg

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունից անցել է 6 օր, սակայն իրավապահ համակարգը լուռ է: Ով կամ ովքեր սպանեցին քրեական հեղիանկություն Սերգեյ Գրիգորյանին։ Հարց, որի պատասխանը հուսանք կտա տարվող քննությունը։

Armlur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է` հասկանալու համար, թե արդյոք բնակիչները որեւէ բան նկատել են, թե ոչ, ինչ կատարվեց այդ օրը գիշերը Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցում, ինչի ականատեսները եղան բնակիչները:

Վարչական շրջանոմ սպանությունից 6 օր անց ևս ժապավեներն են ու Սերգեյ Գրիգորյանի հետ կապված հիշողություններ։ Կրակոցներից 6 օր անց բնակիչները դեռ վախի մեջ են: Հիշում էին, թե ոնց էին կրակոցներից փախչում:

Ահա այն դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցներ ու կրակոցներից վնասվել է տարածքի խանութի պատերը

Խանութի սեփականատերը, որի անունը հարգելի պատճառներով չենք հնչեցնում, պատմում է աչքի տեսածը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը տեղի ունեցած , սպանությունը դեռ բացահայտված չէ: Ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ ֆազի հետ նրա հետ մեքենայում այդ օրը եւս մեկ քաղաքացի է եղել, որը հիվանդանոց էր տեղափոխվել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:

Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրասված է եղել։ Մասնավորապես նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Հավելելնք, որ նա անցնում էր քրեական գործով եւ սպանության օրը դատարանը նրան թույլ էր տվել երկրից դուրս գալ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել էին կրակոցներ և կան վիրավորներ։

Կրակոցների հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 հոգի։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը և դատախազի տեղակալ Էդիկ Հովհաննիսյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի,վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել էին ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել էր։  

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել էր «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել էր նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել էր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել էր մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարեվոր գործերով ավագ  քննիչ Պոդոսյանի գլխավորությամբ։

Տեղում էին նաև մի քանի փորձաքրեագետներ։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան է, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։

Поделиться
Класс
Send
img2382_kHG8v.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

img3318_9HR6N.jpeg

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

img2378_pKK2U.jpeg

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար