Ինչ են պատմում մահացած նորածնի հարազատները

Ինչ են պատմում մահացած նորածնի հարազատները

Իրադարձային Ipress 2024-12-06 10:31:00 2772
noracin-e-mahacel_PKTuC.jpg

ArmLur.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 21-ին Շիրակի մարզի «Ախուրյանի մոր և մանկան առողջապահության կենտրոնում» նորածնի մահվան դեպք է գրանցվել։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացու խոսքով՝ հղիության ընթացքում ամեն բան հարթ է եղել, ոչ մի պրոբլեմ չի եղել և երեխան առողջ է ծնվել, սակայն երեխայի ծնվելուց հետո նկատվել է թթվածնային քաղց։

«Նոյեմբերի 21-ին հարսիկս ընդունվում է Շիրակի մարզ՝ «Ախուրյանի մոր և մանկան առողջապահության կենտրոն», ծննդատուն, այսինքն՝ մեր շաբաթականը նորմալ էր ու բալիկը պետք է ծնվեր։ Հաջորդ օրը՝ ամսի 22-ին, ժամը 13։30-ին մեր բալիկը ծնվում է: Բժիշկներն ասում են, որ ծննդաբերությունը նորմալ է անցել, ոչ մի խնդիր չկա, ամեն բան անցել է հարթ։ Հղիության  ընթացքը ևս հարթ է ընթացել, մենք անցել ենք 4 սքրինինգ՝ հետազոտություն ապահովության համար, հանձնել ենք գենետիկ անալիզ, որ պտուղը լիարժեք առողջ է, ոչ մի խնդիր չունի, անցել ենք դոպլեր հետազոտություն, որը նույնպես ամեն բան նորմալ է ցույց տվել։

Երեխան ծնվում է նոյեբերի 22-ին՝ 3 կգ 200 գրամ քաշով, 50 սմ հասակով. բժիշկներն ասում են, որ երեխայի հետ ամեն բան նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ունի թույլ արտահայտված թթվածնային քաղց, պետք է տեղավորեն երեխային մի երկու ժամով կուվեզի մեջ, հետո հետ վերադարձնեն։ Այդ պահին այնտեղ լինում են քույրս ու մայրս, երեխային տանում են ու ցույց չեն տալիս։ Երբ այդ պահին հարցնում ենք՝ կա՞ ինչ-որ խնդիր երեխայի հետ, ինչ-որ առողջական, իրենք էլ բա՝ ի՞նչ եք ուզում մեզանից, ձեր երեխան լրիվ առողջ է, ի՞նչ եք ընկել այս առողջ երեխայի հետևից, նույնիսկ հարսիս թեքվել, ասել են նավսդ քաշի, աղջիկ ջան, էն կողմ գնա, այս երեխան առողջ երեխա ա։

Հարսիկս զանգում ասում է, որ մեր առողջ երեխան ուրբաթ շաբաթ օրերին, կիրակի լուսադեմ՝ ժամը հինգին մահացել է։ Ես ինքս գնացել եմ հիվանդանոց, մանկաբույժին հարցնում եմ, թե պատճառը՞ որն է երեխայի մահվան, ասում է՝ ես չգիտեմ, ես չգիտեմ ինչ եղավ, ես չգիտեմ խի եղավ։ Ասում եմ՝ ի՞նչ եք արել, օգնե՞լ եք, այստե՞ղ եք եղել, մանկաբույժն էլ ասում ա՝ ես տանն եմ եղել, ես հերթապահ եմ եղել, ես տանն եմ եղել։ Ես ասում եմ՝ այսինքն դու հերթապահությունը թողել, գնացել ես տուն, երեխան էլ մնացել ա այստեղ, ինքն էլ՝ բա քույրն ա այստեղ եղել։

Մենք գիշերը զանգել ենք ու այնպես ա ստացվել, որ անընդհատ գնացել ու եկել ենք, երեխային տեսել ենք, մտել ենք այդ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, երեխայի վիճակը նորմալ է եղել, մենք հարցրել ենք անգամ պե՞տք է տեղափոխել, անհրաժեշտություն կա՞ այլ հիվանդանոց տանելու, բժիշկ բերելու, եթե դեղ է պետք, մենք դեղեր էլ կարող ենք բերել, ոչ մի խնդիր չունենք, ամեն ձև կարող ենք օգնել, իրենք էլ՝ բա ի՞նչ եք ուզում, երեխան  ուղղակի մի քիչ դժվար է ադապտացվում։

Հարսիկս անգամ ասել է, որ եթե չունեն համապատասխան դեղորայք, մենք  օրիգինալ դեղեր կարող ենք բերել, իրենք էլ ասել են, որ մենք ձեր երեխային չենք բուժում, որ դեղեր բերեք։ Երեխայի մահվան օրը ես հարցրել եմ, որ ինձ ասեն էն պատճառը, թե ինչը կարող էր լիներ, բժիշկը սառած կանգնում ու ասում է, որ տեղյակ չի, չգիտի՝ ինչու այդպես եղավ։ Հարցրել եմ, թե ում պատասխանատվության տակ է եղել երեխան, ասում է՝ իմ, ասում եմ բա ես քեզ պետք է հարցնեմ, ես ումի՞ց հարցնեմ, թե խի մեր երեխան չկա։

Սառած, քարացած նայում են ու խելագարի նման ասում՝ չգիտեմ, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։ Նմանատիպ բաժանմունքներում պետք է լինի բլանկանման մի բան, որտեղ նշվում է, թե երեխան որ ժամին, ինչ հետազոտություն է անցել, ինչ է եղել։ Ես մեկ ժամ անդադար պահանջել եմ ցույց տալ այն թղթերը, թե երեխային ինչ օգնություն են ցույց տվել ու ինչ վիճակ է գրանցված»,- ArmLur.am-ին պատմեց ահազանգած քաղաքացին։

Քաղաքացու խոսքով՝ նորածնի մահանալուց հետո առողջապահության կենտրոնը ոստիկանությանը չի հայտնել երեխայի մահվան մասին և այս մասին իրենք իմացել են երեխայի դին բերելու օրը․

«Ոստիկանություն հայտարարություն չեն տվել։ Մենք գնացել ենք երեխայի դին բերելու, ու ամսի 23-ին պարզվել է, որ ոստիկանություն հայտարարություն տրված չի եղել, այսինքն՝ հիվանդանոցը ոչ մի կերպ չի արձագանքել, ոստիկանությանը տեղյակ չի պահվել, որ նման դեպք է եղել։ Օրվա բուժքույրը եղել է Գրետա Ստեփանյանը, իսկ մանկաբույժը՝ Ֆաթիմա Գրիգորյանը, ում պատասխանատվության տակ էլ եղել է երեխան»։

Ահազանգած քաղաքացին նաև ասաց, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սակայն այն կտևի 2-3 ամիս։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Ախուրյանի «Ախուրյանի մոր և մանկան առողջապահության կենտրոնի» աշխատակիցների, տնօրինության հետ, սակայն մեր զանգերը մնում են անպատասխան։

ArmLur.am-ը պատասխան ստանալու դեպքում այն կհրապարակի։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել