Ինչ եղավ Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խումբը

Ինչ եղավ Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խումբը. «Հրապարակ»

Բանակ Ipress 2022-09-29 22:03:00 966
srjapakum_7DJwl.jpg

Hraparak.am-ը գրում է. Օրերս ԳՇ պետ Էդվար Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի ուղղությամբ առաջ են եկել ու մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ։  Նա նշել էր, որ ռազմական գործողություններից առաջ Ջերմուկ քաղաքից մինչև սահման հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս ադրբեջանական զինուժը 4.5 կմ հեռավորության վրա է։ Ըստ Ասրյանի՝ ադրբեջանական ուժերի որոշ խմբեր շրջափակման մեջ են։

«Միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այ էն բլրի գագաթի վրա։ Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի, մի քանի օրվա ընթացքում նրաց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն ու ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու։ Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։

Մարտավարական իրադրությունւը գնահատում ենք կայուն և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա։ Մենք չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը։ Խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին»,- պնդել էր ԳՇ պետը։

Գրել էինք, որ քիչ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը  օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ պատասխանում էր լրագրողների մի շարք հարցերի։ Հարցին, թե ի վերջո ինչ ճակատագրի արժանացավ Ասրյանի կողմից մատնանշվող այդ խումբը, ԳՇ պետի տեղակալը արձագանքեց․

«Կներեք իհարկե, բայց ես երևի ձեր հարցին սպառիչ պատասխան չտամ, որովհետև 6-րդ կամ 7-րդ օրն է, որ գտվնում եմ այստեղ։ Ես ավելի շատ կենտրոնացած եմ այս հատվածի վրա, թե ինչ է այնտեղ կատարվում ես ուղղակի տեղյակ չեմ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը