Լրագրող Նարինե Ղալեչյանը գրառում է կատարել ֆեյսուքյան իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Անհանդուրժողականություն, հալածանք ու հոմոֆոբիա. 17-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել:
Ցանկացած հիմքով խտրականությունը խորն արմատներ ունի մեր երկրում:
Նեղ մտածելակերպը, վատ ու կաղապարված կրթությունը թույլ չի տալիս մարդուն հարգել դիմացինի տարածքն ու ապրելու համար ընտրած իր ձևը:
Պարտադիր բոլորը բոլորին հաշվետու լինելու մոլուցքը դուրս չի գալիս հաճախ հրապարակավ դա հերքողների գլխից»։