Ինչպես է մայրը սեղանի վրայից ընկել իր 2-ամյա տղայի վրա. Ինչ է կատարվել իրականում

Ինչպես է մայրը սեղանի վրայից ընկել իր 2-ամյա տղայի վրա. Ինչ է կատարվել իրականում․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-07-25 12:58:00 738
mayr-nkel-e-erexayi-vra_3Zz5F.jpg

Հուլիսի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։

Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 11։50-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է, և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ 

Իրականում ինչո՞ւ էր մայրը հայտնվել դպրոցում, ի՞նչ կապ ուներ նա այդ դպրոցի հետ այս եւ այլ հարցերի շուրջ Iravunk-ը դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունյանի, ով նոր էև վերադառնում երեխայի հուղարկավորության արարողությունից,

-Փոքրիկ լուսահոգի Էդվարդի մայրը մեր դպրոցի ծնողկոմիտեի նախագահն է, մեր դպրոցում են սովորում նրա երկու երեխաները` 4-րդ եւ 7-րդ դասարաններում: Այդ օրը Մարիաննան եկել էր դպրոց, որպեսզի չորրորդ դասարանում սովորող երեխայի դասասենյակի վարագույրները հանի տանի լվացնելու, նա էր բերել կախել, միշտ ամեն տարի արձակուրդներին հանում էր, որ նոր ուսումնական տարում թարմ բերի կախի: Փոքրիկը լաց է եղել մայրիկի հետեւեւից, մայրն էլ վերցրել է երեխային իր հետ, ու տեղի է ունեցել այդ ողբերգությունը: Երեխայի ընտանիքը բացառիկ ընտանիք է` հայրը զինվորական է, մայրը` պատմության ուսուցչուհի կողքի գյուղում:

Ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ նման ողբերգությունը շահարկում են, թե մայրը անուշադիր է եղել, սոցիալապես անապահով վիճակից եկել է հավաքարարություն է արել եւ նման բան էր: Ես կրկնում եմ բացառիկ ուշադիր մայր է Մարիաննան, ոչ ոք չէր ցանկանա նման ողբերգություն լիներ: Ինչ ասես չեն գրում, չմտածելով մոր հոգեվիճակի մասին, ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ հոգեվիճակում է նման դաժան ձեւով երեխային կորցրած մայրը, ես չգիտեմ նա իրեն կկարողանա ներել ակամայից որդու կորստի պատճառը դառնալու համար։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը