Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

Ինչպես է թմրամիջոցն ու զենքը հայտնվել Հայաստանում՝ շրջանցելով մաքսային ստուգման կետը (տեսանյութ)

Իրադարձային Ipress 2023-05-22 20:43:00 489
f274de53-a9ae-4371-a010-548e50c5b622_9xgu-.jpeg

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք է կանխվել։

Բացահայտումն իրականացվել է Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների հետ միասին։

Պարզվել է, որ մայիսի 18-ին ՀՀ քաղաքացին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների խմբաքանակը, զենքը և զինամթերքը, այն թաքցրել է հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Հաջորդ օրը ներգրավելով ՀՀ ևս 2 քաղաքացու՝ ուղղորդել է գնալ և թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը և տեղափոխել Քաջարան։ Իրավապահները Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցրել են և ձերբակալել ՀՀ երեք քաղաքացիներին։

Ավտոմեքենայում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «հերոին», «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև 2 հատ մարտական ատրճանակ՝ 20 փամփուշտներով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սա մաքսային հսկողության կետերը շրջանցելով արգելված բեռների տեղափոխման միակ դեպքը չէ։ Նմանատիպ սխեմայի գործելու հավանականության մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում նշել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ 1 տոննա կոկաին ներկրելու դեպքին։

«Թմրանյութերը հայտնվում են շուկաներում՝ անցնելով մաքային կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները։ Այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի»,- ասել էր Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նաև մաքսային հսկողության գոտիները շրջանցելու կիրառվող տարբերակ էր մատնանշել․ «Օրինակ` Իրանի հետ սահմանում գետի վրայով նետում են թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և գցում այնպիսի տեղում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել դա»։ Ստացվում է՝ ԱԱԾ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությունը վերաբերում է ՊԵԿ նախագահի հիշատակած այս սխեմայով իրականացված մաքսանենգությանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից մայիսի 17-ին հայտնաբերված 1 տոննա կոկաինի դեպքին, որն Էկվադորից տարանցիկ երկրներով փորձ է արվել տեղափոխել Հայաստան, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ոչ թե Պետական եկամուտների կոմիտեն։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ սա ևս փորձ է արվել Հայաստան հասցնել ոչ թե մաքսակետերով, այլ շրջանցելով մաքսային հսկողության կետերը և հայտնվելով ԱԱԾ-ի ու սահմանապահների ուշադրության կենտրոնում։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը