Հայտնի է՝ ինչպես են Արմավիրում կնոջը շնչահեղձ արել. մորը հայհոյելու հետեւանքը

Հայտնի է՝ ինչպես են Արմավիրում կնոջը շնչահեղձ արել. մորը հայհոյելու հետեւանքը

Իրավունք Ipress 2022-08-01 12:27:00 54468
Հետևեք մեզ՝ Telegram-ում
knoj-spanel-en_RDPOG.jpg

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել Կ. Աբրահամյանի դեմքի և գլխի շրջանում, այնուհետև երկու ձեռքով ձգել է վերջինիս պարանոցում եղած թելե վզնոցը, այդ կերպ վեջինիս մոտ առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն, ով մեկ օր անց հիվանդանոցում մահացել է, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

2021թ. օգոստոսի 10-ի` լույս 11-ի գիշերը, կեսգիշերն անց` ժամը 02-ի սահմաններում, Ա. Կուրեղյանն այցելել է շուրջ վեց ամիս իր հետ մտերիմ և ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող` Արմավիր քաղաքի բնակարանի բնակչուհի, 1962թ. ծնված Կ. Աբրահամյանի բնակարան, որտեղ 2000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Սակայն սեռական հարաբերության վերջին պահին` կոպիտ ներհրում կատարելու արդյունքում ցավ է պատճառել Կ. Աբրահամյանին, ով ցավից մայր է հայհոյել իրեն:

Այդ ժամանակ, Ա. Կուրեղյանը զայրույթից, դիտավորությամբ, բռունցքների մի քանի հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանում, այնուհետև, երկու ձեռքով բռնել ու ձգել է Կ. Աբրահամյանի պարանոցին եղած սև գույնի թելե վզնոցը, որի վրա անցկացված է եղել նրա տան մուտքի դռան բանալին, այդ կերպ շնչահեղձության հասցնելով նրան, և երբ ձգվելու արդյունքում թելը կտրվել է, այդ ժամանակ նոր միայն, Ա. Կուրեղյանը թողել և հեռացել է նրա բնակարանից:
Հաջորդ օրը` 11.08.2021թ. ժամը 16:30-ի սահմաններում, հարևանների օգնությամբ Կ. Աբրահամյանն անգիտակից վիճակում, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, ով գիտակցության չգալով` 12.08.2021թ. ժամը 10:30-ին մահացել է, և դիահերձման նախնական ուսումնասիրության տվյալների` վերջինիս մահվան պատճառը հանդիսացել է մեխանիկական շնչահեղձությունը:

Այսինքն, Ա. Կուրեղյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է 18.04.2003թ ընդունված և 01.08.2003 ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 05.05.2021թ ընդունված և 01.07.2022թ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին:Գործը մտել է դատարան

Поделиться
Класс
Send
img8132rofy-bk_SI4qR.jpeg

Ողբերգական վրաերթ Երևանում

img8132rofy_S8XUs.jpeg

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 վիրավորից 2-ը երեխաներ են

img8130vrvn3_rlvKb.jpeg

Տեսանյութ. Ինչպես է 12-ամյա երեխան 40 ժամ մեքենան վարելով` ընտանիքին հանել Արցախից

anjrev_ov9lF.jpg

Ուժգին քամիներ և անձրև․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

korel-e_d71zU.jpg

44 օրյա պատերազմի ժամանակ Շուշիից գերեվարվել է, 2 ամիս հետո վերադարձվել հոգեկան լուրջ խնդիրներով...

d605fe6b-da66-492b-a11d-abca050382a9rqa2q_Evh8e.jpeg

Երկար ժամանակ լույս չի լինի նշված հասցեներում

sose_68sse.jpg

«Չներեք ինձ»․ Սոսեն Հակարի կամուրջը անցել է

levon_u4QKl.jpg

Տարօրինակ «զուգադիպություն»

margarita-simonyaan_vd6ga.jpg

«Հայեր՝ դուք հա՞յ եք»․ Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ

davit-manukyan_Jum2G.jpg

Ում մեքենայում է եղել Ադրբեջանի ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը

img8118gwcsx_M2FHT.jpeg

Տեսանյութ. Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

img8115_ZvCRx.jpeg

62-ամյա կնոջ երեխաները հրապարակումից հետո գտել են իրենց մորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական 2229

Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»

Հասարակական 1632

«Մսացու տիկին, վախենու՞մ ես, որ Պիծիգորսկի ադրբեջանցիները քեզանից առևտուր չեն անի». Լիլիթ Հովակիմյան

Իրադարձային 1620

«Չներեք ինձ»․ Սոսեն Հակարի կամուրջը անցել է

Քաղաքական 1314

Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը. ՖՈՏՈ

Իրադարձային 828

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից

Քաղաքական 756

Հայկ Մարությանը քիչ առաջ հրապարակեց որոշումը

Իրադարձային 741

Ողբերգական դեպք․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Տնտեսական 732

Ռուբլին ու դոլարը կտրուկ թանկացան. Կենտրոնական բանկը հայտնում է

Տնտեսական 699

Ռուբլին կտրուկ թանկացավ. Կենտրոնական բանկի նոր տվյալները

Հասարակական 690

Սոսե Բալասանյանն որոշել է մնալ ու ապրել Արցախում. Մանրամասներ