Ինչու քիչ առաջ ձերբակալվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատարը. Տեսանյութ

Ինչու քիչ առաջ ձերբակալվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատարը. Տեսանյութ

Իրավունք Ipress 2022-08-30 16:47:00 18870
mikayel-arzumanyan_iRNp4.jpg

Քիչ առաջ Politik.am-ը գրեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ինչու է ձերբակալվել, դեռ պաշտոնապես հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ՝ մինչ այդ արդյոք Արզումանյանը հրավիրվել է հարցաքննության որեւէ կարգավիճակով, որից հրաժարվել է եւ դրա համար ուժայինները որոշեցին ձերբակալել նրան:

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարն այս պահին Քննչական կոմիտեի Զինվորական քննչական բաժնի ՀԿԳ վարչությունում հարցաքննվում է, սակայն դեռ մեղադրանք չկա առաջադրված: Տեղեկացանք նաեւ, որ նրան հարցաքննության են հրավիրել 44-օրյա պատերազմի հանգամանքների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ այսօր զոհվածների և անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ գխավոր դատախազության առջև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանին ձերբակալել են պատերազմի մասնակիցների ծնողների բողոքի ակցիային ընդառաջ՝ ցույց տալու համար, որ պատասխանատվության են ենթարկում 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո Արցախի ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ 44-օրյա պատերազմը ավարտվեց հայկական բանակի պարտությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը