Ինչու է փակվել Երևանի ծննդատներից մեկը․ Պարզաբանում

Ինչու է փակվել Երևանի ծննդատներից մեկը․ Պարզաբանում

Իրադարձային Ipress 2025-01-24 10:28:00 1422
cnndatuny-pakvel-e_3Gdth.jpg

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա  այն վերաբացելու հանձնարարական: 

Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության  մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը: 

«Ծննդատունը 2020 թվականից  հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին:   2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է  դատական գործընթաց, որն  ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին:  

Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ  հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: 

Այն  բացասական բալանսով աշխատող հիմնարկ էր, կային աշխատավարձերի պարտքեր: Աուդիտ իրականացնել ևս  հնարավոր չէր, քանի որ հավատարմագրային կառավարիչը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց: Մենք դիմեցինք դատախազություն, որտեղ մեզ մերժեցին՝ ուղղորդելով դատարան, այժմ դատարան մտնելու գործընթացի մեջ ենք»,-ասաց նա: 

Կարապետյանն ընդգծեց՝ ծննդատան գործունեության կասեցման պատճառով գնացին հարկադիր պարապուրդի, որի համար բոլոր  գրանցված 58 աշխատակիցները ստացան իրենց վճարումները, ինչպես նաև  իրենց՝ տարինեի ընթացքում կուտակված վերջնահաշվարկը: 

Ըստ Կարապետյանի՝ այդ հիմնարկի նկատմամբ քաղաքային իշխանությունների որևէ պարտավորություն այս պահին այլևս չկա: 

«Ինձ հանձնարարված է վերաբացել ծննդատունը, բայց վերաբացելու համար մի քանի ծրագիր պետք է իրականցվի, որոնք այժմ քննարկվում են:  Մենք չէինք կարող  այս իրավիճակին զուգահեռ  որևէ գործընթաց իրականացնել, քանի որ կային պարտքեր և բողոքներ: Իրականում այժմ էլի կան մարդիկ, որ ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ, նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի մոտ, այդ մարդկանց մի քանի ամիս աշխատավարձեր չեն վճարել:  Դա հավատարմագրային կառավարչի պարտավորությունն է, և ես այդ աշխատակիցներին առաջարկել եմ դիմել դատարան»,-  նշեց Դավիթ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով՝ այժմ իրավաբանների հետ մշակում են համապատասխան նյութերը, որպեսզի դիմեն դատարան՝ հավատարմագրային կառավարչից պահանջելով չկատարված պարտավորությունները: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը