Ինչու է Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի տեսահոլովակն անհետացել յութուբից. պրոդյուսերը բացառիկ մանրամասներ է հայտնում

Ինչու է Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի տեսահոլովակն անհետացել յութուբից. պրոդյուսերը բացառիկ մանրամասներ է հայտնում

Life Ipress 2022-06-22 14:21:00 846
Հետևեք մեզ՝ Telegram-ում
oksy-avdalyan-super-sako__5ply.jpg

Փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի եւ Օքսի Ավդալյանի նոր զուգերգը՝ «Սեր չկա»-ն, անակնկալ ձեւով արդեն երկու օր է, ինչ անհետացել է  երգիչների յութուբյան պաշտոնական էջերից: Սակայն մինչ այսօր նրանցից որեւէ մեկը այդ առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Օքսի Ավդալյանի պրոդյուսեր Գեւորգ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց .«Անկեղծ ասած, ես չեմ զբաղվում յութուբյան ալիքով, միայն Օքսիից տեղեկացել եմ, որ ինչ-որ բողոք է  եղել, որի արդյուքում էլ արգելակվել է տեսահոլովակը: Այս պահին փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրը»:

Պրոդյուսերի խոսքով՝ յութուբը այն հարթակն է, որ անկանխատեսելի է նման դեպքերում:

Поделиться
Класс
Send