Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ

Իրադարձային Ipress 2024-10-09 21:09:00 1935
img6494_9QKCa.jpeg

Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ.

Դպրոցներում երեխաների առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ։ Ինչ հանգամանքներում են երեխաները մահանում․ եթե, ըստ ծնողների, չունեն որեւէ առողջական խնդիր:

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոլեյբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:

Մահացածը 15-ամյա Դավիթն է:

Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիները։

ArmLur.am-ը կատարվածի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ, ով արդեն իսկ հարցաքննվել է։

Ինչ կպարզի քննությունը՝ ցույց կտա ժամանակը, փաստ է մեկ բան՝ երեխաները դպրոցում առեղծվածային պայմաններում մահանում են:

Ըստ նախնական վարկածի՝ երեխայի մոտ հայտնաբերվել է սրտի հետ կապված խնդիր, ինչից էլ սիրտը կանգ է առել: Սա, կրկնում ենք, դեռևս իրավապահների մոտ առկա նախնական վարկածն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը