ինձ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ. հասկանում էի` չպիտի տխրեցնեմ Սիրուշոյիս. Սյուզան Մարգարյան

Ծնվել էր 1-ին թոռնիկս, և ինձ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ. հասկանում էի` չպիտի տխրեցնեմ Սիրուշոյիս. Սյուզան Մարգարյան

Life Ipress 2022-12-17 21:05:00 1431
syuzan_xZjs9.jpg

Ամալյա Հովհաննիսյանն իր Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգչուհի Սյուզան Մարգարյանին: Սյուզան Մարգարյանն այն հայտնիներից է, ով քիչ թվով հարցազրույցների է մասնակցում:

Starnews-ը հետևել է սիրված երգչուհու անկեղծ զրույցին, որի ընթացքում նա խոսել է իր`տարիներ առաջ հայտնաբերված քաղցկեղ հիվանդության, դժվար օրերի մասին:

«Կարծես սառը ջուր լցվեր գլխիս, նման անսպասելիություն էր, կարծես թե հարված էր, բայց չհասցրեցի տխրել այդ առումով: Մենք ԱՄՆ-ում էինք, ծնվել էր առաջին թոռնիկս, և ես ուրախության գագաթնակետին էի, ընդհանրապես ուրիշ տրամադրությամբ էի: Վատ բաների մասին մտածելու ժամանակ չունեի: Սիրուշոն պնդեց, որպեսզի գնամ բժշկի: Գնացի և հայտնաբերվեց քաղցկեղը: Երեխան փոքր էր, իսկ Սիրուշոյին մեծ մենահամերգ էր սպասվում: Այս շրջանում համերգի փորձերն էին անընդմեջ, որոնց նաև ես էի մասնակցում, քանի որ ելույթ էի ունենալու: Երեխային այդ ժամանակ Լևոնն էր խնամում: Եվ այս ամենին միացավ նաև իմ բժիշկների այցելելը: Ամենադժվար վիճակն էր, հասկանում էի, որ վիրահատություն է սպասվում: Չէի ուզում ոչնչի մասին մտածել, ուզում էի թոռնիկիս բերկրանքը վայելել»:

Սյուզան Մարգարյանը նշեց, որ երբ իրենց հարազատներն ու ընկերներն իմացան, համերգի ժամանակ լաց էին լինում.

«Երբ ես և Սիրուշոն զուգերգով հանդես եկանք, առաջին շարքում ընկերուհիներս էին նստած: Նկատեցի, որ լաց են լինում: Այդ օրն ինձ թվում էր վերջին անգամ եմ երգում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը