Թորոսյանը` Կուտականի դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ, հայտնեց՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։
«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Այս պահին փոխհրաձգություն չկա»,–ասաց Թորոսյանը։
