Թոռս ուսուցչին ասել էր`պապիկս ամեն իրիկուն հարբած գալիս է տուն, բոլորիս վրա գոռում. Դավիթ Հակոբյան

Թոռս ուսուցչին ասել էր`պապիկս ամեն իրիկուն հարբած գալիս է տուն, բոլորիս վրա գոռում. Դավիթ Հակոբյան

Life Ipress 2024-10-28 13:34:00 47388
davit-hakobyan_UiKf4.jpg

Deep Parenting հաղորդման տաղավարում հյուր էր դերասան, բեմադրիչ,մանկավարժ ՝ Դավիթ Հակոբյանը։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։

Նշենք ,որ Դավիթ Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր,որ հանուն երեխաների պատրաստ է սարեր շուռ տալ: Ինչի՞ է պատրաստ նա հանուն թոռների։Այս հարցի պատասխանը եղավ այսպես.

«Եթե հանուն երեխաների ընդամենը սարեր,հանուն թոռների երևի աշխարհներ շուռ կտամ, եթե Աստված չանի դրա կարիքը լինի։
Իմ բախտը բերել է ,որ ես մանկապարտեզ չեմ գնացել։Ես տատիս և պապիս մոտ եմ մնացել։Մինչև հիմա Աստծուն փառք եմ տալիս դրա համար։Ճիշտ է դա ազդել է իմ բնավորության մեկ այլ գծի վրա ։Ես շատ մենակյաց եմ ,որպես երեխա,բացի մեր հարազատ երեխաներից և մի ,երկու երեխայից  շատերի հետ դժվար եմ շփվել ։Դրսում երեխաներ շատ չեմ տեսել։Խոսքը հարազատ եղբոր  մասին չի ,դու նրա հետ չես շփվում  ,դու նրա հետ կաս ընդամենը ՝ մեկ ամբողջական վիճակ է դա։

Երկուսն էլ իմաստուն մարդիկ էին ՝տառապած,հայ ժողովրդի գլխով անցած բոլոր չարիքների վկան. էլ կոտորածներ,էլ աքսորներ,պատերազմ,սով,տառապանք։

Պապս գրագետ մարդ էր,բայց հանգամանքների բերումով բարձրագույն կրթություն չի հասցրել ստանալ։Մեր` հատկապես երիտասարդ սերունդը, չի պատկերացնում,թե դա ինչ դարաշրջան է եղել։Պապս էլ, տատս էլ 4թվի ծնունդ են եղել։ Տատս բացարձակ չի հասցրել սովորել,տան մեծ աղջիկն է եղել։Երբ ասում էի`տատ, ինչի չես սովորել,ասում էր` այ բալա, այբ բեն գիմ դա և փախեփախն ընկավ։Քահանայի դուստր է եղել և Ավետարանն անգիր գիտեր,բայց ես այն ժամանակ չգիտեի դա ինչ է։Ինձ անընդհատ պատմում էր այդ առակները,իսկ պապս պատմություններ էր պատմում իր կյանքից։

Ես դեռ դպրոց չգնացած մտել էի պատմության դասագրքերի մեջ։ Ինձ թվում էր ,թե տատս հեքիաթներ է պատմում։

Երկու բան կա ,որ պետք է գրեմ,եթե ժամանակ ունենամ։Մեր իշխանությունները,եթե այս նույն քաղաքականությունը շարունակեն վարել հաստատ ժամանակ կունենամ՝ կգրեմ։

Մեկը մեր ցեղի պատմությունն է ,մյուսը ՝ տատիս պատմությունները։

Ես դպրոց որ գնացի արդեն հայերեն,ռուսերեն գրել և կարդալ գիտեի։Գիտեի նաև թվաբանության աղյուսակը։Ինձ դպրոցի առաջին դասարանը հետաքրքիր չի եղել։Դարձել էի ուսուցչուհուս ասիստենտը ,երեխաներին էի օգնում։

Մի օր կանչեց,որ հեքիաթ պատմեմ։Պատմեցի խեղճ կինը կարմրեց, վատացավ,զայրացավ, խոսել չի կարողանում,ասեց ձայնդ կտրիր, չճամարձակվես։ Գեղեցկուհի էր ինքը,ես սիրահարված էի իրեն,իրա խաթր եմ գնացել առաջին դասարան։Ասեց` դուրս գնա դասարանից, ծնող կանչիր։Մայրս գնաց ,բանից պարզվեց պատմածս Աստվածաշնչից էր։

Ինչի՞ եմ այս բաները պատմում ,որովհետև ուզում եմ ասել, որ տատի, պապի գոյությունը երեխաների կյանքում ամենակարևոր բաներից է ,եթե ոչ` ամենակարևորը։Այն երեխաններն ովքեր տատ ու պապ չեն տեսել հսկայական տառապանք են ապրել անգիտակցաբար։Նրանք սովորել են այդ վիճակին,բայց շատ բան են կորցրել կյանքում»:

Անդադար  երիտասարդների հետ եմ։Իմ առաջին դասերն ուսանողների հետ սկսվում է նրանից ,որ փորձում եմ հասկանալ ովքեր՞ են,որտեղից՞ են եկել,ինչով՞ են սնվում,ինչ՞ են մտածում։

Զավակների դեպքում դու պատասխանատու ես նրանց ամեն ինչի համար,չես հասցնում անգամ նորմալ սիրես՝ անդաթար հոգսի մեջ ես։

Մի օր կրտսեր Դավիթ Հակոբյանը գորգին նստած խաղ էր անում։Նայեցի ,նայեցի կինս գնաց սորճ դնելու ինձ համար։Եկավ զարմացած նայեց ասեց ինչա՞ եղել ասեցի ոչինչ։Ասեց բա ինչի՞ ես լաց լինում,ասեցի բա տես ինչ հրաշք է,ոնց՞ չլացեմ։

Ես չունեմ այն բանը ,որ էն ինչը թույլ չեմ տվել տղաիս թույլ տամ թոռանս ՝ոչ։Ես պարզապես աշխատում եմ ուղակի մի քիչ նրբանկատ լինեմ։Պարզապես ,որ ոչ հորն ու մոր ազդեցության չափը վնասեմ,ոչ էլ երես առնի:

Դերասանը նաև հաղորդման ընթացքում  պատմեց մի զավեշտալի պատմություն.

«Հարսս զանգում է ինձ, ասում ,որ դպրոցում թոռս ՝Հայկը, խելոք չի մնացել, ուսուցչի հետ վիճել է։Ուսուցիչն ասել է` Հայկ, չես՞ ամաչում,քեզ նման չես, այս ինչ ես անում,ես ճանաչում եմ ծնողներիդ ,պապիկիդ եմ ճանաչում ։Դու քո պապիկից տենց բան տեսել՞ ես։Թոռս ասել է` դու պապիկիս լավ չգիտես, ամեն իրիկուն հարբած գալիս է, բոլորիս վրա գոռում։

Հետո հասկացանք ,որ խոսքը կինոյի մասին է եղել։Նրանք հաճախ խառնում են դերն ու իրականությունը»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21213

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13578

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3219

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Քաղաքական 783

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 495

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան