Թոշակառու քույրերին ոստիկանները ծեծի են ենթարկել, մեկը կոտրվածք է ստացել

Թոշակառու քույրերին ոստիկանները ծեծի են ենթարկել, մեկը կոտրվածք է ստացել

Իրադարձային Ipress 2022-07-06 21:01:00 2757
Հետևեք մեզ՝ Telegram-ում
toshakaru_9U3mx.jpg

Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Վայոց ձորի Արտաբույնք գյուղի բնակիչ, մասնագիտությամբ ուսուցչուհի Աստղիկ Մարգարյանը և պատմում էր, որ գործող համայնքի ղեկավարը, որը կրկին առաջադրվել Է ՔՊ ցուցակներով և այս պահին համայնքապետի թեկնածու է, միայնակ ապրող, թոշակառու երկու քույրերի դեմ ոստիկաններ է ուղարկել, որոնք ծեծուջարդի են ենթարկել նրանց։ Այնպես, որ մեկի թեւը կոտրվել է։ Ըստ Աստղիկ Մարգարյանի, հիմնական պատճառն այն է, որ քույրերը Ռոբերտ Քոչարյանի աջակցի բարեկամն են, և նախորդ ընտրություններին ընտրել են Քոչարյանին։

«Այս ամենը նա արել է փիառվելու համար, որպեսզի ՔՊ-ների աչքին լավ երևա։ Անմիջապես դեպքից երկու օր հետո  ՔՊ-ականները նրան առաջադրեցին իրենց ցուցակով կայանալիք Եղեգիս համայնքի համայնքապետի  ընտրություններին։ Ձեզ ահազանգում եմ բարեկամուհիներիս անունից։ Ես ինքս Ռոբերտ Քոչարյանի աջակիցն եմ, և անկաշկանդ, առանց որևէ մեկից  վախենալու արտահայտում եմ իմ կարծիքը, իմ տեսակետը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, երկրի պատկան մարմինների գործելաոճի վերաբերյալ և նախագահ Ռոբերտ Քոչարյանի թողած ավանդի, նրա վարքագծի, նրա հայրենասիրության, նրա արած գործերի վերաբերյալ»,-ասաց Աստղիկ Մարգարյանը։

Ապա Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարզպետարանը դեռևս մեկուկես տարի առաջ քույրերին մարզպետի կողմից գրություն է ուղարկել, որ վերջիններիս տան պատի տակով անցնող բետոնե մայթը պետք է քանդվի։

«Բարեկամուհիներիս դիմացի տունը պատկանում է ՔՊ-ների ընտրազանգվածից մեկին, ում ցանկապատը ընկել էր պլանի մեջ, պետք էր ցանկապատը հետ տային՝ ճանապարհը լայնացնելու համար։ Սակայն այդ մարդը չի ցանկանում իր ցանկապատը հետ տանել, ամեն կերպ խոչընդոտում է երթևեկությանը և պահանջում է, որ տուժողների տունը քանդեն՝ ճանապարհը լայնացնելու համար, բայց ոչ իր ցանկապատը։ Այնքան խոչընդոտեցին այդ աշխատանքներին, որ համայնքի ղեկավարը այդ բետոնե շերտը ապօրինի ձևով քանդել տվեց։ Քույրերը խոչընդոտում էին՝ թույլ չէին տալիս, որ իրենց տան պատի տակով անցնող բետոնե շերտը քանդվի, բայց համայնքի ղեկավարը ոստիկաններ էր բերել՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ։

Պետի տեղակալն էլ կարկառուն թուրքատենչ ՔՊ-ական՝ դրանց ստրուկներից մեկը, ծեծ ու ջարդի են ենթարկել քույրերին, որոնցից մեկը թևի կոտրվածք է ստացել միջադեպի ընթացքում։ Հունիսի 18-ին է եղել դեպքը, մենք դիմել ենք ոստիկանություն։ Իբրև ոստիկաններից մեկը նկարել է դեպքը և կա տեսանյութ, սակայն տեսանյութը մոնտաժել են, այլ պատկեր են ցույց տալիս, որովհետև հնարավոր չի, որ մարդը ինքն իր թևը խփի ու կոտրի։ Այնպես են որակել, որ այդ կինն ինքն է խփել իր թևը կոտրել»,-ասաց Աստղիկ Մարգարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Поделиться
Класс
Send
Life 94542

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41145

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 31764

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Բժիշկները պայքարում են 10-ամյա երեխաների կյանքի համար

Հասարակական 30996

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 30969

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի