«Որ գլխարկ դրած լինեի, պիտի ասեին՝ կասկա՞ է». Էրիկ Կարապետյանը ժիլետի մասին

«Որ գլխարկ դրած լինեի, պիտի ասեին՝ կասկա՞ է». Էրիկ Կարապետյանը ժիլետի մասին

Life Ipress 2024-08-11 20:55:00 1308
erik-karapetyan-festivar_Uzs7G.jpg

Իջեւանում կայացած «Ֆեստիվառին», որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեի ու Նուցա Թոփուրիայի հետ ելույթ է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանը: Սոցցանցերում քննարկվել էր արտիստի վերնազգեստը, ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա զրահաբաճկոնով  էր: Aravot.am-ը փորձեց երգիչ ճշտել՝ իսկապե՞ս զրահաբաճկոնով է ելույթ ունեցել:

Երգիչը նեղսրտեց. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել, թե որտեղից եմ պատվիրել…Հիմա եթե գլխարկ դրած լինեի, պիտի ասեին կասկայո՞վ է… Երկրի խնդիրները թողած ժիլետի՞ց եք խոսում… Օրինակ երեկ 20 հազար մարդ է եղել համերգին, ուրախ գնացել են, դրա մասին գրեք… Ժամ ու կես երգել ենք, քրտինքը ջուր դառած հոսում էր, ժիլետն էլ էր թրջվել, դեռ չի չորացել, ես բեմից իջել եմ, ու դուք բրոնիժիլետից եք խոսում»:

Էրիկն ասաց նաեւ, որ իր վաստակած գումարներից բաժին է հանում բարեգործությանը, սակայն երբեք դրա մասին չի խոսում, դրա մասին չի գրվում մամուլում:

«Դուք ինձ նեղացնում եք, ես արտիստ եմ, քրտնաջան աշխատանքս անում, իջնում եմ բեմից, զանգում ու ժիլետի հարց եք քննարկում, դա ի՞նչ հարցնելու բան է… Շատ լավ բաներ են տեղի ունեցել, լիքը երգել եմ իմ նվագախմբի հետ, շատ սիրուն է եղել, բայց իմ հագուստն է մարդկանց հետաքրքրել… Արվեստի մասին գրեք, գրեք, որ ամբողջ Իջեւանն ինձ հետ երգում էր, դրա մասին գրեք»,-ասաց երգիչը՝ նշելով, թե նման բաների պատճառով է, որ 3-4 տարի է՝ հրաժարվել է հարցազրույցներ տալուց:  Բայց եթե, այնուամենայնիվ, դրժի հարցազրույց չտալու իր ուխտը, պատրաստ ենք նաեւ, իր խոսքով, արվեստի մասին էլ հարցազրույց անել:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել