Էշով ակցիա անող Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է

Էշով ակցիա անող Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է

Իրավունք Ipress 2022-06-02 19:19:00 1395
sevada-gukasyan-esov-akcia_5nm4U.jpg

Սեւադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սեւադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։

ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրեւ թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։

Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութ, որում Սեւադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ եւ ասում, որ ատամը կոտրվել է , բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է»,- նշեց պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։

«Ամեն օր տեսնում են անհամաչափ երբեմն հանցավոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով որեւէ ոստիկան ձերբակալված չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդեպ բռնություն է իրականացվել կալանավորվում է։

Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել