«Ի՞նչ ահաբեկչություն, դուք կանչել եք, ասել եք՝ «Էդվարդ, մենք հաշիվ ունենք մաքրելու, եկեք իրար հետ հաշիվ մաքրելու»: Կանչել են, ժամը 4-ին իրա հետ խոսել են, չեն ասել քաղաքապետարան, ես չգիտեմ որտեղ են կանչել, պիտի գնար հանդիպման, ասել ա՝ «գնալու եմ քաղաքապետի հետ հանդիպման», բայց էն մարդը խոսացել ա, ասել ա՝ «էլի ինձ խաբեցին, էլի չեկան իմ հետ հանդիպելու», իմ տղան էդ հեռախոսով ա խոսացել, ես լսել եմ», -«Ազատության» հետ զրույցում պատմել է Մասիսի քաղաքապետարան նռնակով ներխուժած, այնուհետև՝ ինքնասպանություն գործած Էդվարդ Մարգարյանի մայրը:
«Իմ որդին նախկինում երբևէ որևէ հանցանք չի գործել, հոգեկան առողջության խնդիրներ չի ունեցել, ոչ էլ օգտագործել է ալկոհոլ կամ թմրանյութեր, ինչպես դիտավորյալ լուրեր են տարածում»,- ասել է մայրը:
Մանրամասները՝ տեսանյությում․
