«Զվարթնոց» օդանավակայանում Մաքսայինի աշխատողները ստիպել են քաղաքացուն խմել ձեռքի հեղուկը՝ խմել է ու մահացել

«Զվարթնոց» օդանավակայանում Մաքսայինի աշխատողները ստիպել են քաղաքացուն խմել ձեռքի հեղուկը՝ խմել է ու մահացել

Իրադարձային Ipress 2024-08-13 10:32:00 4317
voghbergakan-depq-2_AMgqi.jpg

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։

Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։

Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Նյութերը փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,-ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը