Հուլիսին 3-ին Իջևան ու Դիլիջան համայնքներից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության:
Զորակոչիկները շուտով կհամալրեն հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:
Բանակ մեկնողների շարքում էր նաև Տավուշի մարզից առաջին կին զորակոչիկ Աննա Մարությանը:
Տավուշ Մեդիայի հետ զրույցում Աննան նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է: