«Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն». զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը Շենավանից էր

«Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն». զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը Շենավանից էր

Բանակ Ipress 2022-09-28 00:33:00 393
ruslan-tovmasyan_FWtHE.jpg

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։

19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը  ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։

«Ռուսլանը Ադրբեջանի  հարձակումից կես ժամ առաջ զանգել էր հորեղբոր տղայի ծնունդը շնորհավորել։ Ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Սա իր վերջին խոսակցությունն է եղել հարազատների հետ։ Ռուսլանը կռվել է թշնամու դեմ, հետո իրենց նահանջի հրաման է տրվել, նախ վիրավորներին տարհանել է, հետո զինվորներից մեկի հետ վերադարձել դիրք, կրակը վերցրել են իրենց վրա, որ մյուս զինվորները կարողանան նահանջեն, հաջողացրել են։ 

Հետո դիրքից իջել են համեմատաբար ավելի անվտանգ գոտի, իսկ որոշ ժամանակ անց էլ եւս երկու տղայի  հետ վերադարձել է հարեւան դիրք՝ օգնության ու շարունակել կռվել թշնամու դեմ։ Վաշտի հրամանատարը կապ է տվել, որ զինամթերք է պետք, չգիտեմ՝ կարողացել են զինամթերքն ապահովել, թե՝ ոչ, բայց իրենց չեն կարողացել մոտենալ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, վաշտի հրամանատարն էլ է զոհվել։ Եթե նորմալ ապաստարան ու բավարար քանակի զինամթերք լիներ, թշնամին իրենց չէր կարող հասնել»,– պատմեց Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսլանը զոհվել է Սեւ լճի տարածքում, հրազենային վիրավորումից։

«Ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին, նախընտրեց իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Շատ համարձակ էր, հասուն, պատասխատանատու, չնայած մեր մեջ  տարիքային մեծ տարբերությանը, ես իր հետ կարող էի յուրաքանչյուր հարցով կիսվել։ Ընկերական մեծ շրջապատ ունի, բոլորի թիկունքին կանգնած էր,  ասպետ բառը իրեն շատ բնորոշ է։ Դպրոցում երբ միջոցառում էր լինում, գալիս էր համազգեստս վերցնում ու մեծ հպարտությամբ հագնում, ոնց որ էդ համազգեստն իրեն մեծ ուժ տար, շատ լավ կրակում էր նաեւ, սիրողական մակարդակում բոքսով էր զբաղվել»,– Ռուսլանի մասին ջերմ հիշողություններով՝ կիսվեց Արսենը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել