ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել։
«Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը' հրազենային վնասվածքով։
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ: Ալիկ մանուկյանը ծնվել է 2000 թվականին, իսկ ծառայության մեկնել 2019–ի 1–ին զորակոչին' Վայոց Ձորի զինկոմիսարիատից։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: