ՖՈՏՈ. Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք

ՖՈՏՈ. Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք

Իրադարձային Ipress 2022-06-29 18:11:00 1173
Հետևեք մեզ՝ Telegram-ում
msamterqi-artadramas_jquNr.jpg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում:

Արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն եղել մաքուր և նորոգ, չի եղել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Երևանի քաղաքապետարանից այս արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել, ուսումնասիրել և ՍԱՏՄ-ին էին ահազանգել օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա:

Поделиться
Класс
Send
dasaran_UG-sd.jpg

Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի

rubli_cPPxi.jpg

Ռուբլին կտրուկ էժանացել է. ԿԲ նոր փոխարժեքները

zzinvoi-di_qx20V.jpg

Հայտնի է՝ ով է այսօր մահացած Արշալույս Հովհաննիսյանը․ Մանրամասներ

pasinyan_fouVC.jpg

«Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ». Փաշինյան

vraert_qQ991.jpg

Օրերս դաժան վրաերթից մահացած աղջկա ամուսնու հուզիչ գրառումը՝ կնոջ և 8 ամսական տղայի վերաբերյալ

verelak_7HfDC.jpg

Հրդեհ Երևանում՝ վերելակի հորանում, կան տուժածներ. բնակիչները տարհանվում են

zoh-zinvor_PJ-J-.jpg

Թշնամու կրակոցից զինվոր է վիրավորվել․ Հայտնի է ինքնությունը

1a72d91e-59be-47c2-9833-8e407aefc837_cfrMp.jpeg

Ողբերգական դեպք. Ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

a28d7a13-59be-42b3-9677-209c810a9b4e_6qo-a.jpeg

Թշնամին կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով մեր դիրքերը. ՊԲ-ն մանրամասնում է

08c1a966-3c89-4900-a169-905c10096474__aqsr.jpeg

Տեղեկացեք. 35 ժամ գազ չի լինելու

5059094e-c2cb-485a-ad0e-36304b38811e_xpzYY.jpeg

Ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

paytyun_18vmo.jpg

Պայթյուն և փլուզում․ բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար